Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրան-Ճապոնիա՝ նոր, թե հին կապեր

Իրան-Ճապոնիա՝ նոր, թե հին կապեր
05.11.2015 | 14:58

Ատոմային էներգիայի հարցերով Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրն արդեն սկսել է համաձայնագրի կատարումը։ Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն առաջ կշարժի ձեռք բերված համաձայնությունն ու կհամագործակցի ԱԷՄԳ-ի հետ։ Սալեհին ասել է, որ ցենտրիֆուգների ապամոնտաժման աշխատանքներն սկսելով՝ արդեն մեկնարկել է համաձայնագրի իրագործումը։ Նա նշել է, որ Իրանն առաջ է շարժվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործացության առումով։ Ճապոնիայի վարչապետը հաստատել է հարմար պահի Իրան այցելելու մտադրությունը։ Ճապոնիան վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում Իրանի հետ հարաբերություններում։ Երկու շաբաթ առաջ Իրան էր այցելել Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան։

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ