Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հռոմում վերաբացվել է Տրևի շատրվանը

Հռոմում վերաբացվել է Տրևի շատրվանը
05.11.2015 | 14:59

Հռոմում վերականգնողական աշխատանքներից հետո հանդիսավորությամբ բացվել է Տրևի շատրվանը։ Հիմնանորոգումը ֆինանսավորել է Fendi նորաձևության տունը՝ 2 մլն եվրո տրամադրելով: Արարողությանը ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ ու զբոսաշրջիկներ։ Վերականգնողական աշխատանքները տևել են 516 օր, մաքրվել է ամբողջ համակարգը: Տրևի շատրվանի կառուցումը 1732-ին սկսել է ճարտարապետ Նիկոլո Սալվին, սակայն շատրվանը կար դեռ Հին Հռոմում: Ի սկզբանե նախագծով զբաղվել է ճարտարապետ Ջան Լորենցո Բերնինին 17-րդ դարի կեսերին, սակայն այդպես էլ ավարտին չի հասցրել աշխատանքը։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ