Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանը Բաղանիսում ռուսական բեռնատար է գնդակոծել

Ադրբեջանը Բաղանիսում ռուսական բեռնատար է գնդակոծել
06.11.2015 | 10:34

Interfax գործակալությանը հայտնի է դարձել, որ Հայաստանի տարածքում գնդակոծված բեռնատարը ռուսական է: Տավուշի մարզում` Բաղանիս գյուղի մոտ, գնդակոծության ենթարկված մեքենան վարել է ՌԴ քաղաքացի՝ Վլադիկավկազից: Վարորդը չի տուժել, մեքենան մասնակի վնասված է: Հայաստանի զինված ուժերից հայտնել են, որ արդեն «ճնշել են հակառակորդի ակտիվությունը պատասխան կրակով»: Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել կատարվածը:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ