Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը դիվանագիտական եղանակով կնպաստի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը

Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը դիվանագիտական եղանակով կնպաստի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը
06.11.2015 | 10:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է 2016-ին Թուրքիա այցելել: Պորոշենկոն Էրդողանին շնորհավորել է նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի կապակցությամբ։ Նրանք քննարկել են ՈՒկրաինայի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, մասնավորապես՝ 2015-ի մարտին Կիևում բարձր մակարդակի միջպետական Ռազմավարական խորհրդի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վիճակը։ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը դիվանագիտական եղանակով կնպաստի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Զրուցակիցներն ընդգծել են, որ «անթույլատրելի են ռուսական իշխանությունների ճնշումները, որոնց Ղրիմում ենթարկվում են թաթարները, և արտահայտվել են նրանց օրինական իրավունքների պահպանման նպատակով փոխգործակցության շարունակման օգտին»։
Պորոշենկոն և Էրդողանը միաժամանակ կոորդինացրել են ջանքերը Մեծ քսանյակի գագաթնաժողովին ընդառաջ։ Գագաթնաժողովում, որը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Անթալիայում, կքննարկվի ուկրաինական հարցը։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ