Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը կարող է Սիրիայի ճգնաժամի բանակցություններին մասնակցել

Իրանը կարող է Սիրիայի ճգնաժամի բանակցություններին մասնակցել
06.11.2015 | 12:50

Իրանը կարող է Սիրիայի ճգնաժամի լուծման դիվանագիտական գործընթացի մաս դառնալ՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: «Անգամ հաշվի առնելով տարաձայնությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու հարցում՝ մենք կարծում ենք, որ Իրանը կարող է դիվանագիտական լուծման մաս դառնալ»,- ասել է Ռոդսը՝ հեռախոսային ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ «դա կարող է իրականացվել քննարկումների միջոցով, որ այժմ անցկացվում են Վիեննայում»։ Ռոդսն ընդգծել է, որ Սիրիայի հարցում դիվանագիտական լուծում գտնելը բխում է տարածաշրջանի շահերից։ Սիրիայում 2011-ի մարտից շարունակվող հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է 220 հազար մարդ։

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ