Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն քննարկել է Ադրբեջանում բռնաճնշումների հարցը

ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն քննարկել է Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
07.11.2015 | 12:54

Վաշինգտոնում ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեի լսումներում վերլուծաբանները, ակտիվիստներն ու քաղաքական գործիչները գնահատականներ են տվել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։ «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» լսումներում քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների ու ազատությունների վիճակը, անկախ ձայների ճնշումները, դատական և օրենսդիր մարմինների գործունեությունը։ Քննարկումներին մասնակցել են Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ազատազրկված Լեյլա և Արիֆ Յունուսների դուստրը՝ Դինարան, կոնգրեսականներ։ «Ես պարզապես չեմ հասկանում, ի՞նչ է ստանում Ադրբեջանն այդ ճնշումներից։ Ինչո՞ւ է Լեյլա Յունուսը բանտում։ Ի՞նչ օգուտ է տվել այդ ձերբակալությունն Ադրբեջանի կառավարությանը՝ բացի Արևմուտքի հետ հարաբերությունները բարդացնելուց»,- ասել է Մորնինգսթարը։ Նա նշել է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերը լրջորեն փչացրել են Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերություններն իր՝ դեսպան աշխատած տարիներին։ Նա նշել է, որ Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերությունները լավացնելու համար երկու հիմնական գործոն է կարևոր՝ մարդու իրավունքների վիճակը, որը վատացել է 2013-ի հոկտեմբերի ընտրություններից հետո, և ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայությունը։

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ