Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բիրմայում 25 տարիների առաջին ազատ ընտրությունները

Բիրմայում 25 տարիների առաջին ազատ ընտրությունները
09.11.2015 | 11:56

Մյանմարում, որ հայտնի է նաև Բիրմա անունով, վերջին 25 տարիներին առաջին անգամ ազատ ընտրություններ են անցկացվել: Միացյալ ընտրական հանձնաժողովի փոխտնօրեն Թհանթ Զին Օնգը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 80 տոկոսը: Ակնկալվում է, որ ընտրություններում հաղթանակ կտանի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օնգ Սան Սու Չիի գլխավորած Ժողովրդավարության ազգային լիգան: Բիրմայի խորհրդարանի 664 մանդատների 25 տոկոսը վերապահվում է բանակին: Նախագահ Թին Սեյնը հայտարարել է, որ իր վարչախումբը և բանակը, որը ընդամենը 5 տարի առաջ իշխանությունը զիջեց քաղաքացիական իշխանությանը, կհարգի ընտրության արդյունքները:
1990-ին Օնգ Սան Սու Չին հաղթանակ տարավ ընտրություններում, սակայն բանակը անտեսեց ընտրությունների արդյունքները և բռնազավթեց իշխանությունը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ