Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաշինգտոնը հնարավոր է համարում Պուտինի ու Օբամայի հանդիպումը G20 սամմիթում

Վաշինգտոնը հնարավոր է համարում Պուտինի ու Օբամայի հանդիպումը G20 սամմիթում
10.11.2015 | 17:44

ԱՄՆ և ՌԴ նախագահները կարող են բանակցել Թուրքիայում՝ G20-ի սամմիթում՝ նոյեմբերի 9-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: «Ես չեմ բացառում, որ կարող են շարունակել քննարկումները Պուտինի ու Օբամայի միջև, որ անցյալում եղել են ընդհանուր միջոցառումների շրջանակներում կամ ոչ պաշտոնական շփումներում»,- ասել է նա և ճշտել, որ առայժմ երկու պետությունների ղեկավարների բանակցությունների օրակարգի մասին տեղեկություններ չկան: G20 սամմիթը նախատեսված է Անթալիայում, նոյեմբերի 15- 16-ին, ի թիվս այլ հարցերի քննարկվելու են էներգետիկ խնդիրները: ՌԴ և Թուրքիայի նախագահները համատեղ կքննարկեն երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Սիրիայում:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ