Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել վերսկսել քրդական հարցի կարգավորման գործընթացը

Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել վերսկսել քրդական հարցի կարգավորման գործընթացը
10.11.2015 | 17:55

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին առաջընթացի մասին տարեկան զեկույցում ընդգծել է, որ Թուրքիայում բացասական միտումներ կան իրավունքի գերակայության, խոսքի ազատության և ազատ հանրահավաքների սկզբունքների պահպանման ոլորտում։ Հանձնաժողովը մատնանշել է Թուրքիայի դատական համակարգի ոչ կատարյալ լինելը։ Զեկույցն ընդգծում է հիմնարար իրավունքների պահպանման հարցում բացասական միտումները։ Զգալի թերություններ կան օրենսդրական ոլորտում։ Իրավիճակը վատթարացել է անվտանգության ոլորտում։ Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել վերսկսել քրդական հարցի կարգավորման գործընթացը։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ