Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբամա-Նեթանյահու հանդիպում Սպիտակ տանը

Օբամա-Նեթանյահու հանդիպում Սպիտակ տանը
11.11.2015 | 14:06

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նրանք վերահաստատել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարմությունը: Հանդիպումը երկու երկրների ավանդաբար ջերմ հարաբերությունների բարդ շրջանում է՝ Իսրայելը դեմ էր Իրանի հետ միջուկային ծրագրի բանակցություններին: ԱՄՆ-ի նախագահը Իրանի հարցով Իսրայելի հետ տարաձայնություններն անվանել է «մասնավոր հարց»: «Մենք տարակարծություններ չունենք, որ Իրանը չպետք է միջուկային գերտերություն դառնա»,- ասել է Օբաման: Չնայած Իսրայելի և պաղեստինցիների միջև բռնությունների ալիքին՝ Օբաման և Նեթանյահուն հույս են հայտնել, որ երկխոսությունը կշարունակվի, գործնական քայլերով կնվազեցվի պաղեստինա-իսրայելական ընդհարումների ալիքը: Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը 10 տարով երկարաձգելու հեռանկարները, որը կմեծացնի հրեական պետությանը ԱՄՆ-ի ռազմական օգնության ծավալները:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ