Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իվանիշվիլին հավանական է համարում իրանական գազի մատակարարումը Վրաստան

Իվանիշվիլին հավանական է համարում իրանական գազի մատակարարումը Վրաստան
11.11.2015 | 14:12

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Վրաստանն իրանական գազ կստանա: «Մոտ երկու ամիս առաջ ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք նաև կառավարության այլ անդամների հետ՝ տնտեսության բոլոր ճյուղերում: Այն հարցերում, որոնք կապված են տնտեսության հետ, ես ակտիվ մասնակցություն ունեմ: Մենք պետք է հոգ տանենք, որ առավելագույն ամուր ու խոր առևտրային հարաբերություններ ունենանք Իրանի հետ: Եթե ուզում եք իմանալ, ապա Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը մեզ շատ են պետք: Շատ հետաքրքիր կլինի, եթե իրանական գազը մտնի Վրաստան: Եվ ես կարծում եմ, որ մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կլինի»,- հայտարարել է Իվանիշվիլին ու ընդգծել, որ չի կարող խոսել մանրամասների մասին, քանի դեռ կառավարությունն ինքն այդ հարցերը չի ներկայացրել հանրությանը: Իվանիշվիլին բանակցություններին մասնակցում է որպես գործարար։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ