Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը գրավիչ շուկա է, բայց հարկ կլինի մրցակցել Չինաստանի հետ

Իրանը գրավիչ շուկա է, բայց հարկ կլինի մրցակցել Չինաստանի հետ
11.11.2015 | 14:19

Իրանը նոր բացվող շուկա է ավելի քան 77 մլն սպառողով, իսկ նրա գնողունակությունը կաճի՝ գրել է լեհական Money.pl պարբերականը: Ամեն դեպքում, հարկ կլինի մրցակցել Իրանի խոշորագույն առևտրային գործընկեր Չինաստանի հետ: Հոդվածում ասված է. «Լեհական ընկերություններն իրանական շուկայում վաղուց են գործունեություն ծավալում՝ չնայած տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացող դժվարություններին: Իրանը պատրաստվում է իր տնտեսությունն ամբողջությամբ բացել արտասահմանյան ներդրումների համար, թույլատրվում է երկրում 100% օտարերկրյա մասնակցությամբ ընկերություն բացել: ՍՊԸ-ի համար պահանջվող նվազագույն կապիտալ է սահմանվել 1 մլն ռիալը, իսկ բաժնետիրական ընկերության պարագայում՝ նվազագույնը 3 բաժնետեր և 3 մլն ռիալի կապիտալ: Բացի այդ, արդեն 6 ազատ տնտեսական գոտի է ստեղծվել՝ հարկային և մաքսային արտոնություններով, աշխատողներ վարձելու հարմար պայմաններով: Իհարկե, հարկավոր է հաշվի առնել պատժամիջոցների հետևանքները, որոնք դեռևս պահպանվում են, և գլխավորը դրամական փոխանցումների սահմանափակումներն են: Սակայն որոշակի գործարքների արգելքն արդեն վերացվել է: Պետք չէ թերագնահատել այդ երկրում բիզնեսի հնարավորությունները: Դա ավելի քան 77 մլն սպառող ունեցող երկիր է: Այդ շուկայի բյուջեն և ներդրումային հնարավորություններն աճելու են»:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ