Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լույս է ընծայվել «Խաչքար» եռալեզու գիրք-ալբոմը

Լույս է ընծայվել «Խաչքար» եռալեզու գիրք-ալբոմը
12.11.2015 | 14:55

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Համլետ Լ. Պետրոսյանի «Խաչքար» եռալեզու գիրք-ալբոմը: Շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում:

Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի յուրօրինակ և հայտնի դրսևորումներից մեկը՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի, իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
2014 թվականին խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում՝ «Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» վերնագրով:
Համլետ Լ. Պետրոսյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ղեկավարում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը և Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը:

Դիտվել է՝ 3286

Մեկնաբանություններ