ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մեկնել Իրան: Մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նոյեմբերի 23-ին Թեհրանում անցկացվելու է Գազ արտահանող երկրների ֆորումը. «Ռուսաստանի նախագահն ունի ֆորումին մասնակցելու հրավեր»։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...