Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հուսով եմ՝ մեր որդեգրած դիրքորոշումը կհանգստացնի հայկական ԶԼՄ-ներին

Հուսով եմ՝ մեր որդեգրած դիրքորոշումը կհանգստացնի հայկական ԶԼՄ-ներին
13.11.2015 | 12:30

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շուրջ խոսակցությունները, որոնց համաձայն ՀՀ իշխանությունների հետ Լավրովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը։ Զախարովան նշել է, որ նախարար Լավրովը իր հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել հայաստանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Ես ավելին չեմ կարող ասել, բացի այն, ինչ նշվել է այդ հայտարարությունում։ Կարծում եմ՝ կարիք չկա սրել իրավիճակը։ Տեղեկատվություն ստանալու համար դիմեք առաջին աղբյուրին՝ նախարարի հայտարարությանը, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սերտ կապեր է պահպանում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։ Մեր դիրքորոշումը կարգավորման հարցում անփոփոխ է։ Մենք դա բազմիցս ենք վերահաստատել։ Հուսով եմ, որ մեր որդեգրած դիրքորոշումը կհանգստացնի հայաստանյան լրատվամիջոցներին»,- ասել է Զախարովան։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ