Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայի ղեկավարները կանտեսեն Իսպանիայի ՍԴ որոշումը

Կատալոնիայի ղեկավարները կանտեսեն Իսպանիայի ՍԴ որոշումը
13.11.2015 | 12:31

Իսպանիայի Սահմանադրական դատարանը, հետևելով կառավարության հորդորներին, կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի՝ երկուշաբթի օրն ընդունած բանաձևը երկրամասի անկախության մասին, փոխանցում է El Mundo-ն: Ըստ Իսպանիայի օրենսդրության՝ Սահմանադրական դատարանն իրավունք ունի չեղյալ հայտարարելու անկախության հռչակումն ու անջատականության մեղադրանքով պատասխանատվության ենթարկել ցանկացած անձի, այդ թվում՝ անձեռնմխելիություն ունեցող: Մեղադրյալների նստարանին այժմ կարող են հայտնվել Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը, խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը և ևս 19 պատգամավորներ, Կատալոնիայի խորհրդարանի աշխատակազմի 6 անդամներ և 12 խորհրդականներ: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել էր բանաձևը հաստատվելու դեպքում իրավական քայլեր ձեռնարկել կատալոնական խորհրդարանի դեմ: Ի պատասխան՝ Կատալոնիայի ղեկավարները հայտարարել են, թե մտադիր են անտեսել Սահմանադրական դատարանի որոշումը:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ