Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդերը ԻՊ-ից հետ գրավեցին Սինջարը

Քրդերը ԻՊ-ից հետ գրավեցին Սինջարը
14.11.2015 | 10:56

Քրդական ուժերը հայտարարել են, որ Իրաքի հյուսիսային Սինջար ավանում «Իսլամական պետություն»-ից (ԻՊ) գրավել են ռազմավարական օբյեկտները՝ ալրաղացը, ցեմենտի գործարանը, հիվանդանոցը և այլ հանրային շինություններ: «ԻԼԻՊ-ը պարտվեց և փախուստի մեջ է»,- Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թվիթերում գրել է Իրաքյան Քրդստանի անվտանգության մի պաշտոնյա: Քրդերը ԱՄՆ օդուժի և եզդի կամավորականների աջակցությամբ Սինջար են մտել այսօր՝ շրջափակելով արևելքից և արևմուտքից: Այժմ քուրդ աշխարհազորայինները (փեշմերգա) քայլեր են իրականացնում՝ կանխելու ահաբեկչությունները ավանում: Reuters-ը նշում է, որ քրդերը ԻՊ-ից հետ են գրավել 150 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք Սինջարի շրջանում: «Իսլամական պետություն»-ը Սինջարի նկատմամբ վերահսկողություն էր հաստատել անցյալ տարվա օգոստոսին` կոտորելով կամ ստրկացնելով հազարավոր եզդիների, տասնյակ հազարավոր եզդիներ ու քրիստոնյաներ էլ փախուստի էին դիմել՝ պատսպարվելով լեռներում:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ