Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիայում արտակարգ դրություն է

Ֆրանսիայում արտակարգ դրություն է
14.11.2015 | 13:20

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: «Նախարարների խորհրդի նիստում վարչապետի, ներքին գործերի և արդարադատության նախարարների առաջարկով որոշվել է հայտարարել արտակարգ դրություն: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ՝ ամբողջ երկրում և Կորսիկայում», ասված է կոմյունիկեում: Որոշումը թույլ կտա սահմանափակել մարդկանց տեղաշարժը, ախահովել անվտանգության գոտիները, խուզարկություններ անցկացնել, արգելել ժողովները, համերգները: Փարիզը չի ծրագրում դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը՝ օդանավակայանները և երկաթուղին շարունակում են աշխատել: Կրթության նախարարությունը շաբաթ օրը դպրոցներին ու բուհերին արձակուրդ է տվել, արգելել է բոլոր էքսկուրսիաները:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ