Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վիեննայում՝ Սիրիայի հարցով բանակցություններ

Վիեննայում՝ Սիրիայի հարցով բանակցություններ
15.11.2015 | 01:07

Վիեննայում Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման բանակցություններում ներգրավված են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների արտգործնախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը ասել էր, որ մի շարք դժվար խնդիրներ կան, որոնցից մեկը և հավանաբար ամենադժվարինը Բաշար ալ Ասադի հարցն է: Այսօր, մինչ բանակցությունների մեկնարկը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Փարիզի հարձակումները հրատապ են դարձնում Վիեննայի հանդիպումը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նշել է՝ Փարիզի հարձակումները ցույց են տալիս, որ պետք է ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Ըստ ՌԴ արտգործնախարարության, Վիեննայի հանդիպման օրակարգը փոփոխություններ կկրի Փարիզի հարձակումներից հետո: ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, թե հարձակումները «ազդեցություն կթողնեն բանակցային գործընթացի և մթնոլորտի վրա»:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ