Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վիեննայում պայմանավորվել են Սիրիայում ընտրությունների մասին

Վիեննայում պայմանավորվել են Սիրիայում ընտրությունների մասին
15.11.2015 | 11:44

Նոյեմբերի 14-ին, Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային բանակցություններում պայմանավորվել են մեկուկես տարի հետո ընտրություններ անցկացնելու մասին՝ Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Անցումային կառավարությունը պետք է ձևավորվի կես տարում, իսկ մեկուկես տարում մշակվի նոր Սահմանադրություն: «Ոչ ոք պատրանքներ չունի, բոլորն էլ գիտեն, որ շատ դժվար է այդ ամենն իրականացնելը»,- ասել է նախարարը: Հանդիպման մասնակիցները ընդհանուր հայտարարի եկան, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ զինադադար կնքել՝ հայտարարեց Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին: Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում բանակցությունները հինգ ժամից ավելի տևեցին: Կողմերը համաձայնեցրին Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: Հանդիպմանը մասնակցում էին 20 պետությունների արտաքին գործերի նախարարներ, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Եվրամիության ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ