Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը խոստանում է ֆրանսիացիների հետ կողք կողքի պայքարել

Մերկելը խոստանում է ֆրանսիացիների հետ կողք կողքի պայքարել
15.11.2015 | 11:47

Reuters-ը հաղորդում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է կողք կողքի ֆրանսիացիների հետ պայքարել ահաբեկչության դեմ: «Փարիզեցիները հարկադրված էին գիշերային մղձավանջ ապրել՝ բռնություն, ահաբեկչություն և սարսափ,- հայտարարեց Մերկելը, ելույթ ունենալով Բեռլինում:- Մենք՝ գերմանացի բարեկամներս, նույն զգացումներն ունենք: Մենք սգում ենք ձեզ հետ: Սա հարձակում է ազատության վրա, ոչ միայն Փարիզի, հարձակում է բոլորիս վրա: Բայց մենք գիտենք, որ ազատության մեր սերն ավելի ամուր է ահաբեկչության վախից»: Կանցլերը խոստացավ, որ Գերմանիան հնարավոր օգնությունը ցույց կտա Ֆրանսիային ահաբեկչության կազմակերպիչներին գտնելու համար և հայտարարեց, որ Բեռլինը միանում է ահաբեկչության դեմ ճակատամարտին, որպեսզի պաշտպանի եվրոպական արժեքները: Ահաբեկչության դեմ պայքարի համար ուժերը միավորելու անհրաժեշտության մասին հայտարարեց և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը՝ Սիրիայի հարցով Վիեննայի բանակցություններից առաջ: Նույն տեսակետն ունի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ