Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փարիզի ահաբեկչություններն իրականացրել են 3 համակարգված խմբեր

Փարիզի ահաբեկչություններն իրականացրել են 3 համակարգված խմբեր
15.11.2015 | 14:57

Փարիզում ահաբեկչությունների շարքն իրականացրել են 3 շատ լավ զինված և համակարգված ահաբեկիչների խմբեր՝ ասել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը: Նա նշել է, որ հարձակվողները լավ զինված են եղել և գործել են կտրուկ: Դատախազի խոսքով` խոսքը 7 ահաբեկիչների մասին է: Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։ 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ