Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆեթուլլահ Գյուլենը նզովել է Էրդողանին

Ֆեթուլլահ Գյուլենը նզովել է Էրդողանին
15.11.2015 | 15:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախկին դաշնակից, ներկա թշնամի Ֆեթհուլլահ Գյուլենը տեսաուղերձով նզովել է Էրդողանին ու նրա կողմնակիցներին՝ ի պատասխան իրեն ու իր հիմնադրած շարժման կողմնակիցներին «ահաբեկիչ» ու «զուգահեռ կառույց» հայտարարելուն։ «Թող Աստված պատժի բոլոր ահաբեկչական խմբավորումներին և բոլոր նրանց, ովքեր ոչ ահաբեկչական կառույցին ասում են ահաբեկչական»՝ հայտարարել է Գյուլենը: Թուրքական ոստիկանությունը Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած շարժումը պաշտոնապես հայտարարել է ահաբեկչական, իսկ Գյուլենին՝ ահաբեկչական կառույցի ղեկավար՝ հետախուզում հայտարարելով նրա նկատմամբ։ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը Թուրքիայում և երկրից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ