Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ահաբեկչության սպառնալիքը դեռ երկար կպահպանվի Ֆրանսիայում

Ահաբեկչության սպառնալիքը դեռ երկար կպահպանվի Ֆրանսիայում
17.11.2015 | 01:03

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հայտարարել է, որ ահաբեկչությունները նախօրոք էին պատրաստվել և հնարավոր են նոր հարձակումներ եվրոպական այլ երկրներում։ «Ահաբեկչությունները կազմակերպվել, մտածվել ու ծրագրվել են Սիրիայում»,- ասել է Վալսը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան 2014-ից մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին, որն էլ կանգնած է այս ողբերգության հետևում։ «Սակայն էպիկենտրոնը գտնվում է ոչ թե Սիրիայում, այլ առաջին հերթին Իրաքում։ Հենց այնտեղ է որոշվում ապագան։ Հենց Իրաքում ենք մենք ուրիշների հետ պայքարում «Իսլամական պետության» դեմ,- ասել է նա՝ հավելելով.-Մենք որոշել ենք կիրառել նաև մեր «Միրաժ» և «Ռաֆալ» ինքնաթիռները Սիրիայում»։ Մանյուել Վալսը կարծում է, որ ահաբեկչության սպառնալիքը դեռ երկար կպահպանվի։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ