Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրիտանիայի խորհրդարանում կարող է քվեարկվել ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողության հարցը

Բրիտանիայի խորհրդարանում կարող է քվեարկվել ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողության հարցը
18.11.2015 | 12:53

Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություն անցկացնելու համար կառավարությանը մանդատ տրամադրելու հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կարող է քվեարկվել մինչև տարեվերջ՝ մինչև Սուրբ ծնունդ, եթե վարչապետ Դևիդ Քեմերոնը ունենա խորհրդարանականների բավարար աջակցություն՝ հայտնում է Daily Telegraph-ը: Մեծ Բրիտանիան մասնակցում է կոալիցիոն ուժերի գործողությանն Իրաքում, որ պարբերաբար ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ, 2013 թ. Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել է նույնանման գործողություն Սիրիայում իրականացնելու մանդատ տրամադրել: Վերջին ամիսներին վարչապետը և պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել են, որ մտադիր են կրկին դիմել խորհրդարանին մանդատ ստանալու համար: Սակայն նշել են, որ նախ՝ կձգտեն հասնել հնարավորինս շատ խորհրդարանականների աջակցության:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ