Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Առաջընթաց հայ-իրաքյան հարաբերություններում

Առաջընթաց հայ-իրաքյան հարաբերություններում
18.11.2015 | 17:28

Հայաստանի և Իրաքի հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին: Դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ երկու երկրներում գործում են դեսպանություններ, ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են առևտրատնտեսական հարաբերությունները, ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահը մաղթել է, որ Իրաքում շուտափույթ խաղաղություն և կայունություն հաստատվի: Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Դեսպան Խալեդին նշել է, որ իր համար մեծ պատիվ էր պաշտոնավարել հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հինավուրց Հայաստանում, որտեղ ձեռք է բերել մեծ փորձ և բազմաթիվ ընկերներ: Նա վստահեցրել է, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ