Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառի նախնական վարկածը

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառի նախնական վարկածը
18.11.2015 | 17:46

Ռուսաստանում` Տուլայի մոտ, հայաստանյան ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը: Interfax-ը հայտնում է, որ ըստ ՌԴ-ի ոստիկանության` Մոսկվա - Երևան երթուղու ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագությունը ճանապարհի այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ: Վթարից մի քանի ժամ առաջ ավտոբուսը դուրս է եկել նորոգումից և գտնվել է սարքին վիճակում: Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը հայտնել է, որ այս վարկածով էլ գործը փոխանցվել է ՌԴ-ի քննչական վարչություն: Հոկտեմբերի 3-ի գիշերը Մոսկվա - Երևան Higer ավտոբուսը Տուլայի շրջանում М-4 Դոն մայրուղու 221 հատվածում վթարվել էր: Ավտոբուսի 59 ուղևորներից 9-ը զոհվել էր, 30-ը՝ տուժել:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ