Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրահանձնաժողովի ղեկավարը կողմ է ԵՄ բանակ ստեղծելուն

Եվրահանձնաժողովի ղեկավարը կողմ է ԵՄ բանակ ստեղծելուն
19.11.2015 | 11:45

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կողմ է Եվրամիության սեփական բանակի ստեղծմանը: «Ես ասում էի, որ կողմ եմ եվրոպական բանակին, բայց ինձ քննադատում էին: Այժմ ակնհայտ է, որ մենք պետք է շատ ներդրում անենք, որ իրական եվրոպական պաշտպանական քաղաքականություն ստեղծենք»,- Յունկերին մեջբերում է Reuters-ը: Նրա խոսքով`չնայած եվրոպական բյուջեի ոչ մեծ ծավալներին` անհրաժեշտ է բանակ ստեղծել:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ