Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մինսկի խումբն ամեն ինչ անելու է սահմանային լարվածությունը թուլացնելու համար

Մինսկի խումբն ամեն ինչ անելու է սահմանային լարվածությունը թուլացնելու համար
19.11.2015 | 11:48

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի և սահմանային լարվածությունը թուլացնելու ջանքերում՝ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքը: «Ես գիտեմ, որ վերջերս բռնության դրսևորումներ են տեղի ունեցել, և համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հստակ նշվում է, որ ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է և կոչ է արվում կողմերին հարգել հրադադարը: Մենք սերտ աշխատում ենք դեսպան ՈՒոռլիքի հետ և պաշտպանում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են լարվածության մեղմմանը»,- նշեց ԱՄՆ պաշտոնյան: Նրա խոսքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ընթանում է Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, որը պաշտպանում են հակամատության կողմերի կառավարությունները: ԱՄՆ-ի պետքրատուղարության ներկայացուցիչը նաև վստահություն հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ի վերջո հանգեցնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ