Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը՝ Սերժ Սարգսյանի նվիրական ոտնահետքերով

Էրդողանը՝ Սերժ Սարգսյանի նվիրական ոտնահետքերով
19.11.2015 | 20:46

Թուրքիան պետք է դուրս գա համակարգային ճգնաժամից՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ խոսելով նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Anadolu գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է վճռի կառավարման խորհրդարանական համակարգի հարցը։ «Ոմանք դա ընկալում են որպես «Էրդողանի անձնական գործը», սակայն այդպես չէ: Դնենք հարցը ժողովրդի առաջ, ինչ ընտրեն՝ դա էլ ընդունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։ «Եկել է ժամանակը ժողովրդին նոր Սահմանադրություն ներկայացնելու: Եկել է համակարգային ճգնաժամից դուրս գալու ժամանակը»,- ասել է Էրդողանը։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ