Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն ու Իրանը պետք է ընտրություն կատարեն

ՌԴ-ն ու Իրանը պետք է ընտրություն կատարեն
19.11.2015 | 20:49

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՞ն, թե՞ «պահպանել սիրիական պետությունը», եթե օրինական լինի։ Օբամայի խոսքով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ասադն իշխանության է, քանի որ նա «չի կարող վերադարձնել լեգիտիմությունը»: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ վերջին դիվանագիտական ջանքերի նպատակն է ստեղծել մի տարածք, որը կդառնար առանցք և կհանգեցներ քաղաքական փոփոխությունների։ Օբաման հույս ունի, որ չնայած բոլոր կողմերը չէ, որ կպահպանեն հրադադարի ռեժիմը, իրենց կհաջողվի «հանդարտության ժամանակաշրջան» ստեղծել:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ