Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ նոր առաջարկները Հայաստանին

ԵՄ նոր առաջարկները Հայաստանին
20.11.2015 | 16:43

Եվրամիության նոր հարևանության քաղաքականության վերանայման փաստաթղթի մասին եվրահանձնակատարներ Ֆեդերիկա Մոգերինիի և Յոհաննես Հանի հայտարարությունից հետո, որ հնչել է նոյեմբերի 18-ին Բրյուսելում, նոյեմբերի 19-ին Երևանում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով մանրամասներ, թե հարևանության վերանայումը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի ու Եվրամիության նոր հարաբերության վրա:
Դեսպան Սվիտալսկու պարզաբանումները պարունակում են երկու ուշագրավ կետ՝ տնտեսական համագործակցություն և անվտանգություն: Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթում տնտեսական հարաբերությունը լինելու է ավելի սահմանափակ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ կառույցը դրել է երրորդ կողմերի հետ հարաբերության սահմանափակումներ:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ