Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մալիում ազատ են արձակվել բոլոր պատանդները

Մալիում ազատ են արձակվել բոլոր պատանդները
21.11.2015 | 18:46

Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Մալիում՝ Radisson Blu հյուրանոցում, բոլոր պատանդներն ազատ են արձակվել՝ հայտնել է Մալիի անվտանգության նախարարը։ Նրա խոսքերով՝ այդ անձինք ներկայումս գտնվում են իշխանությունների պաշտպանության ներքո։Նոյեմբերի 20-ի առավոտյան Radisson Blu հյուրանոցում հնչել են կրակոցներ։ Ահաբեկիչները պատանդ էին վերցրել 170 մարդու, որոնց մի մասին ազատ են արձակել։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 9 մարդ։ Մալիի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդային» մոտ կանգնած «Ալ-Մուրաբիտուն» ահաբեկչական խմբավորումը։
Մալիում զոհվածների թվում նաև ՌԴ քաղաքացիներ կան՝ ասել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ