Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Առաջիկա Ամանորը կլինի ունայն

Առաջիկա Ամանորը կլինի ունայն
21.11.2015 | 18:51

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում քարոզի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա Ամանորը կլինի անհեթեթություն ու «անիմաստ ունայնություն», քանի որ համայն աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում։ Պապն ընդգծել է, որ համայն աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում և չի հասկացել, թե ինչպես ապրի համաձայնության մեջ: Ֆրանցիսկոսն արձանագրել է, որ հակամարտություններից մնում են «ավերակներ, հազարավոր կրթություն չստացող երեխաներ, բազմաթիվ անմեղ զոհեր և փող` զինավաճառների գրպաններում»: Իսկ երբ «աշխարհը չի հասկացել ինչպես ապրել խաղաղ», Սբ. Ծննդյան տոները ֆարսի են նման:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ