Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հակաահաբեկչական աննախադեպ միջոցառումներ՝ Բելգիայում

Հակաահաբեկչական աննախադեպ միջոցառումներ՝ Բելգիայում
21.11.2015 | 18:55

Բելգիայում հայտարարվել է ահաբեկչության վտանգի բարձրագույն աստիճանի տագնապ: Ընդլայնվել են հակաահաբեկչական գործողությունները, անվտանգության միջոցառումներն իրականացվում են ամենաբարձր աստիճանի խստությամբ: Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է, թե այդ որոշումը պայմանավորված է հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություններով: Վարչապետը նշել է, որ իրավապահները տվյալներ ունեն «Փարիզի ահաբեկչության» օրինակով հարձակման նախապատրաստության մասին:
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ մետրոպոլիտենը չի գործի մինչև կիրակի: Բնակչությանը կոչ է արվել խուսափել կուտակումներից: Չեղյալ են հայտարարվել ֆուտբոլային հանդիպումները, համերգները և հանրային այլ միջոցառումները:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ