Ռուսաստանը կվերադառնա Մեծ ությակ, եթե շարունակի Սիրիայի հարցով Արևմուտքի հետ համագործակցությունը և եթե կարգավորվի ուկրաինական հակամարտությունը՝ Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այդ դեպքում Արևմուտքը պատճառներ չի ունենա Ռուսաստանին մերժել համատեղ քննարկումներում: «Մենք երբեք շահագրգռված չենք եղել մեկուսացնելու Ռուսաստանին կամ G8-ը վերածելու G7-ի»,- ընդգծել է նա: Շտայնմայերը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Սիրիայի պատերազմին երկարատև մասնակցությամբ և այդ «աղետից» ելք է փնտրում՝ փորձելով կարգավորել հակամարտությունը: «Մենք չպետք է թերագնահատենք փաստը, որ Ռուսաստանը իր միլիոնավոր մուսուլմաններով լուրջ վտանգ է տեսնում Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների պատճառով»,- հավելել է արտգործնախարարը: