Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրահանձնաժողովն առաջարկում է ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները

Եվրահանձնաժողովն առաջարկում է ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները
23.11.2015 | 11:18

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկում է ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ առևտրային կապերը: Reuters-ը գրում է, որ Յունկերն առաջարկն արել է G20-ի գագաթնաժողովում Պուտինի հետ հանդիպելուց հետո: Նամակում ասվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի համար մեծ նշանակություն ունի Բրյուսելի և Մոսկվայի հարաբերությունների բարելավումը, որոնք վերջին տարիներին հարկ եղածին պես չեն զարգացել: Յունկերի խոսքով` ինքը հանձնարարել է իր ենթականերին վերլուծել ԵՄ-ԵԱՏՄ սերտ հարաբերություններ հաստատելու հավանականությունը` պայմանավորված ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի իրագործմամբ: Յունկերի նամակն արդեն բացասական արձագանք է ստացել մի քանի գործընկերներից:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ