Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվայի դեմ բողոքող թուրքերը շփոթել են Ռուսաստանի և Հոլանդիայի հյուպատոսարանները

Մոսկվայի դեմ բողոքող թուրքերը շփոթել են Ռուսաստանի և Հոլանդիայի հյուպատոսարանները
23.11.2015 | 14:55

Մի խումբ թուրք ազգայնականներ որոշել են Սիրիայում Ռուսաստանի գործողությունների դեմ բողոքել դիվանագիտական ներկայացուցչության դեմ: Hurriyet Daily news-ի փոխանցմամբ, ստամբուլցի ցուցարարները շփոթել են ՌԴ-ի և Հոլանդիայի հյուպատոսարանները, որ հայտնի է դարձել Ստամբուլում Հոլանդիայի գլխավոր հյուպատոսի Twitter-ում գրառումից: Նա նկատել է, թե բարկացած թուրքերը հաճախ են շփոթում Հոլանդիայի և Ռուսաստանի հյուպատոսարանները, որոնք իրար մոտ են: Թուրքիան բողոքում է Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ Սիրիայի այն վայրերում, որոնք բնակեցված են թուրքմեններով:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ