Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օլանդն առաջարկել է փակել Թուրքիայի և Սիրիայի սահմանը

Օլանդն առաջարկել է փակել Թուրքիայի և Սիրիայի սահմանը
25.11.2015 | 15:14

Անհրաժեշտ է փակել Սիրիայի և Թուրքիայի սահմանը՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո։ «Անհրաժեշտ է հնարավորինս արագ փակել Սիրիայի և Թուրքիայի սահմանը, որ ոչ մի ահաբեկիչ չկարողանա Եվրոպա թափանցել և բարբարոսական ահաբեկչություններ կատարել»,- ասել է Օլանդը։ Ֆրանսիայի նախագահը մատնացույց է արել ներգաղթյալների խնդիրը, որ գլխացավանք է դարձել ԵՄ երկրների համար։ «Այսօր Սիրիայի ճգնաժամն անդրադառնում է ողջ Եվրոպայի վրա։ Մենք ստիպված ենք փաստել, որ եվրոպացիների համար ռիսկերը մեծ են։ Անհրաժեշտ է ելք գտնել սիրիական ճգնաժամից»,- եզրափակել է Օլանդը։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ