Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երդվել է ընդմիշտ հիշել պետդեպի ներկայացուցչի բառերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երդվել է ընդմիշտ հիշել պետդեպի ներկայացուցչի բառերը
25.11.2015 | 15:17

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, որը արվել էր թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավը խոցելուց հետո։ «Հիշեք այդ բառերը։ Ընդմիշտ հիշեք։ Եվ ես չեմ մոռանա երբեք, խոստանում եմ»,- Facebook-ում գրել է Զախարովան։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ չի բացառվում՝ սիրիացի թուրքմենները կատապուլտված ռուս օդաչուների վրա կրակել են նրանցից պաշտպանվելու համար։ «Եթե թուրքմենները ենթարկվել էին ռուսական օդուժի հարձակմանը, նրանք կարող էին պաշտպանվել»,- ասել էր Թոները՝ անդրադառնալով պարաշյուտով վայրէջք կատարող ռուս օդաչուների վրա սիրիացի թուրքմենների արձակած կրակին։ Զախարովան ուշադրություն է դարձրել, թե ինչ է պատասխանել պետդեպի ներկայացուցիչը հարցին, թե կարելի է ինքնապաշտպանություն համարել անզեն օդաչուների վրա կրակելը։ «Նա ասաց, թե պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ