Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեդվեդևը երկու օր է տվել

Մեդվեդևը երկու օր է տվել
26.11.2015 | 21:14

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է պատասխան քայլեր մշակել թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 կործանիչը խփելուն: «Ես ցանկանում եմ հայտնել տնտեսական միջոցների մասին: Երեկ մենք քննարկել ենք այդ հարցը նախագահի հետ Եկատերինբուրգում: Կառավարությանը հանձնարարվել է տնտեսական և մարդասիրական ոլորտներում ագրեսիայի ակտի արձագանքման միջոցների համակարգ մշակել»,- ասել է նա։ «Առաջարկում եմ այդ ամենն անել երկու օրում, որպեսզի առավելագույնս արագ անցնենք գործընթացներին»,- հայտարարել է Մեդվեդևը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ