Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Թուրքիայի առաջնահերթությունն է պահպանել կապերը ՌԴ-ի հետ»

«Թուրքիայի առաջնահերթությունն է պահպանել կապերը ՌԴ-ի հետ»
30.11.2015 | 10:07

Անկարան Մոսկվայի հետ ռուսական Սու-24 ինքնաթիռի խփելուց հետո լարված հարաբերությունների ֆոնին իր առաջնահերթությունն է համարում ՌԴ-ի հետ կապի բոլոր ալիքները բաց պահելը՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: «Մեր առաջնահերթությունն է Ռուսաստանի հետ կապի ալիքները բաց պահելը»,- հայտարարել է Դավութօղլուն: Նա կարծում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները կարևոր են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի համար: «Թուրքական կողմի վրա պատասխանատվությունը բարդելն անհամաչափ է միջազգային իրավունքի, Ռուսաստանի ու Թուրքիայի հարևանության ու բարեկամության տեսանկյունից: Եթե փնտրենք պատասխանատուին, պետք է սկսել այն երկրից, որը բազմիցս խախտել է մեր օդային տարածքը: Ռուսական կողմի վերջին հայտարարությունները չի կարելի ընդունել լավ հարևանության տեսանկյունից»,-ասել է Դավութօղլուն:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ