Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավութօղլուն կոչ է արել ՌԴ-ի հետ ռազմական կապի ալիք ստեղծել. Կրեմլն արձագանքել է

Դավութօղլուն կոչ է արել ՌԴ-ի հետ ռազմական կապի ալիք ստեղծել. Կրեմլն արձագանքել է
01.12.2015 | 21:02

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել Ռուսաստանի հետ ռազմական կապի ալիք ստեղծել՝ տեղեկացնում է Reuters-ը: Դավութօղլուի խոսքով՝ պետք է կանխել ռուսական Սու-24 ինքնաթիռի դեպքերի կրկնությունը: Նա հավաստիացրել է, որ պետությունը կշարունակի ջանքերը թուրք-սիրիական սահմանի մոտակայքից «Իսլամական պետության» զինյալներին հեռացնելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում Դավութօղլուն հայտարարել էր, թե ԻՊ-ի դեմ պայքարի երկու կոալիցիաների առկայության դեպքում դժվար կլինի խուսափել Թուրքիայի օդային տարածքում միջադեպերից։ Թուրքիայի կառավարության ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի և ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողություններն իսլամիստների դեմ պետք է համակարգել: Դավութօղլուի հայտարարությանն արդեն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Թուրքիայի հետ տեղեկատվության փոխանակման ռազմական ալիքը Սու-24-ի միջադեպի ընթացքում չի գործել ոչ Ռուսաստանի մեղքով: «Կապի ռազմական ալիքներ մեր զինվորականների միջև կային և կոչված էին այնպիսի ողբերգություններ կանխելուն, որ տեղի ունեցավ: Այդ ալիքները չաշխատեցին: Եվ դա ռուսական կողմի մեղքով չէր»,-ասել է նա։

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ