Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաշար Ասադ. Էրդողանի նյարդերը չդիմացան

Բաշար Ասադ. Էրդողանի նյարդերը չդիմացան
03.12.2015 | 01:27

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չեխական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանմանը։ Նրա կարծիքով՝ թուրքական օդուժի գործողությունները պայմանավորված էին Ռեջեփ Թայիբ Էրդողանի անհանդուրժողականությամբ, որ Ռուսաստանը միջամտում է սիրիական հակամարտությանը: Ասադի խոսքով՝ «Էրդողանի նյարդերը չդիմացան, տեղի տվեցին, երբ Ռուսաստանի միջամտության արդյունքում խախտվեց ուժերի հավասարակշռությունը»: «Էրդողանի և նրա ահաբեկչական խմբավորումների տապալումը Սիրիայում տանում են դեպի Էրդողանի քաղաքական վախճանը։ Ահաբեկիչների դեմ պատերազմը շարունակվում է, և Ռուսաստանի տրամադրած աջակցությունն էլ ավելի կուժեղանա»,-նշել է Ասադը: Նա հավելել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական միջոցներ, զենք ու նոր հավաքագրված գրոհայիններ է ստանում հիմնականում Թուրքիայի տարածքով` Սաուդյան Արաբիայի և Կատարի աջակցությամբ։ Ասադը վստահություն է հայտնել, որ ահաբեկիչներին հաղթելու համար անհրաժեշտ է վերջնականապես փակել այդ ուղիները:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ