Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են ԴԱԻՇ-ից նավթի ապօրինի մատակարարումների գործընթացում

Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են ԴԱԻՇ-ից նավթի ապօրինի մատակարարումների գործընթացում
03.12.2015 | 01:29

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը չի ճանաչի իր մեղավորությունը, անգամ եթե ակնառու լինի նավթի գողությունը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքերով՝ Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են ԴԱԻՇ-ի գրաված սիրիական հանքավայրերից նավթի ապօրինի մատակարարումներում։ «Մենք գիտենք Էրդողանի խոսքերի արժեքը։ Թուրք լրագրողները նրան արդեն մեկ անգամ բռնել են կեղծիքի մեջ, որոնք բացահայտել են Թուրքիայից հումանիտար օգնության քողի տակ զինյալներին զենք մատակարարելը։ Այդ լրագրողներին բանտարկել են։ Թուրքիայի ղեկավարները, մասնավորապես պարոն Էրդողանը, ոչինչ չեն ընդունի և հրաժարական չեն տա, եթե անգամ ակնառու լինի նավթի գողությունը»,- ասել է Անտոնովը։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ