Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն կարող է կարևոր խաղացող լինել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պայմանով

ՌԴ-ն կարող է կարևոր խաղացող լինել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պայմանով
03.12.2015 | 01:31

Ռուսաստանը կարող է շատ կարևոր խաղացող լինել սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում, եթե կենտրոնանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա և կատարի Ժնևյան կոմյունիկեի պայմանները՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի մասնակցությունը սիրիական գործընթացին, կարծում ենք, որ եթե Ռուսաստանը կենտրոնանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարի և Ժնևյան կոմյունիկեի իրագործման վրա, կարող է չափազանց կառուցողական և կարևոր խաղացող լինել ճգնաժամի հաղթահարման գործում»,- ասել է Քերին լրագրողներին Բրյուսելում:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ