Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միջնորդները ԼՂ գործընթացը քննարկել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

Միջնորդները ԼՂ գործընթացը քննարկել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ
03.12.2015 | 15:40

Երեկ Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ՝ Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ էինք Բելգրադում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Մենք կաշխատենք միասին», - գրել է Ուորլիքը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ