Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը խոստացել է, որ թուրքական իշխանությունները միայն լոլիկներով ու այլ պատժամիջոցներով չեն ազատվի

Պուտինը խոստացել է, որ թուրքական իշխանությունները միայն լոլիկներով ու այլ պատժամիջոցներով չեն ազատվի
03.12.2015 | 16:02

Ռուսաստանը չի պատրաստվում կոշտ ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ելույթում։
Նա նշել է, որ տնտեսական ոլորտում սահմանափակումներով հարցը չի փակվելու։
«Հիմնականում մեր գործողությունները պատասխանատու են լինելու մեր երկրի, մեր ժողովրդի առաջ: Մենք չենք պատրաստվում ու չենք կռվելու զենքով»,-ասել է պետության ղեկավարը: «Սակայն եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռազմական հանցագործություն գործելով, մեր մարդկանց սպանելով նրանք լոլիկներով և շինարարության կամ այլ ոլորտներում ինչ-որ սահմանափակումներով են ազատվելու, խորապես սխալվում են»,- նախազգուշացրել է Պուտինը։

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ