Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովի առաջարկները կարող են լավ խթան լինել ԼՂ-ի շուրջ բանակցություններում

Լավրովի առաջարկները կարող են լավ խթան լինել ԼՂ-ի շուրջ բանակցություններում
04.12.2015 | 10:09

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: «Սառեցված հակամարտությունները հիմնական սպառնալիքն են տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար։ Նախորդ տարի Բազելում Խորհրդի նիստից հետո առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայաստանի ղեկավարությունը զբաղված է միայն բանակցություններ վարելու պատրանք ստեղծելով։ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զորքերի դուրսբերումն իր ներդրումը կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ Լավրովի առաջարկները կարող են լավ խթան լինել ԼՂ-ի շուրջ բանակցություններում»։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ