Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԼՂՀ հարցը Բելգրադում

ԼՂՀ հարցը Բելգրադում
04.12.2015 | 10:59

Բելգրադում ԵԱՀԿ նախարարական 22-րդ խորհրդի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորմանը, շեշտել է, որ դրանք պետք է կարգավորվեն բացառապես ԵԱՀԿ` միմյանց հանդեպ հարգանքի, փոխվստահության և խաղաղ սկզբունքների հիման վրա: Լավրովը շեշտել է, որ ինչպես ԼՂ հակամարտության, այնպես էլ այլ հակամարտությունների հարցով միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով համաձայնության գալն է: «Մենք մտածում ենք, որ միայն այդ կերպ պետք է կարգավորվեն ԼՂ և մնացած հակամարտությունները: Խաղաղ բանակցությունը և կարգավորումը միակ ուղին է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում»,- ասել է Լավրովը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի գնահատմամբ՝ անհրաժեշտ են որոշիչ գործողություններ, որ ԵԱՀԿ տարածքում սառած հակամարտությունները կարգավորվեն: «Մենք պետք է որոշիչ քայլեր ձեռնարկենք և ճանապարհ գտնենք կարգավորելու բոլոր հակամարտությունները, դա կլինի ԼՂ հակամարտությունը, ուկրաինական ճգնաժամը, վրացական խնդիրը և այլն»,- ասաց Քերին:
ԵՄ hանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին էլ շեշտել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Մտահոգված ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ և կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր միջոցառումները` խնդրի խաղաղ կարգավորման համար: Մենք կողմ ենք ակտիվ համագործակցությանը և այս առումով ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ
ջանքերին և սկզբունքներին»,- ասաց Մոգերինին:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ